Քննչական կոմիտեն խուզարկություն է անցկացնում Առողջապահության նախարարությունում և հայաստանյան բժշկական կենտրոններից մեկում։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Մանրամասներ այս պահին չեն հրապարակվում, քանի որ խուզարկությունն ընթացքի մեջ է, դա կխանգարի գործի քննությանը»,- ասաց Աբրահամյանը։
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը նույնպես մանրամասներ չհայտնեց։ Նա նշեց, որ ինքն էլ տեղեկություն չունի, թե որ ԲԿ-ում է տեղի ունենում խուզարկություն։