ԱՄՆ-ում առաջին անգամ մարդուն արհեստական սիրտ և խոզի երիկամ են փոխպատվաստել, գրում է Doctorpiter-ը։
Բուժառուն 54-ամյա Լիզա Պիզանոն է։ Կնոջ մոտ ախտորոշվել է սրտի անբավարարություն և երիկամների վերջնական փուլի հիվանդություն, որը պահանջում էր կանոնավոր դիալիզ: Բացի այդ, Լիզան ունեցել է նաև այլ քրոնիկ հիվանդություններ, որոնք զգալիորեն նվազեցրել էին վիրահատության բարենպաստ արդյունքի հավանականությունը, ինչի պատճառով կնոջը մերժել են մարդկային օրգանների փոխպատվաստում կատարել։
Լիզային փրկելու գործողությունն իրականացվել է երկու փուլով։ Սկզբում տեղադրել են սրտի պոմպ՝ սա հատուկ համակարգ է, որը տեղադրվում է կրծքավանդակի մեջ։ Նման պոմպի շնորհիվ սիրտն սկսում է ճիշտ աշխատել։ Մի քանի օր անց բժիշկները գենետիկորեն մոդիֆիկացված խոզի երիկամի փոխպատվաստում են կատարել։