Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված 362 դեպք է գրանցվել, հայտնում են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Հաղորդագրության համաձայն՝ հոսպիտալացված քաղաքացիներից 157-ը մեծահասակ է, 205-ը՝ երեխա:
Հիշեցնենք, որ 2023-ին հաստատվել էր կարմրուկի 545 դեպք: