Հայաստանի Հանրապետությունում առկա չէ կորոնավիրուսային կանխարգելման նպատակով կիրառվող «Աստրա Զենեկա» պատվաստանյութը, Armenia Today-ին տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ ի պատասխան հարցման, թե ՀՀ բժշկական կենտրոններում կիրառվո՞ւմ է տվյալ պատվաստանյութը և ՀՀ-ն ստացե՞լ է պատվաստանյութի հետկանչի մասին ծանուցում այն բանից հետո, երբ «Աստրա Զենեկա» արտադրող ընկերությունն սկսել է հետ կանչել պատվաստանյութը՝ կողմնակի ազդեցությունների պատճառով:
Forbes-ը մայիսի 7-ին գրել էր, որ անգլո-շվեդական «Աստրա Զենեկա»-ն մայիսի 7-ից սկսել է հետ կանչել իր COVID-19 պատվաստանյութը վաճառելու և օգտագործելու լիցենզիաներն ամբողջ աշխարհում՝ կողմնակի ազդեցությունից տուժած մարդկանց հետ դատական գործընթացի ֆոնին:
Ընկերությունը դատարանում խոստովանել էր, որ իր պատվաստանյութը կարող է մահացու թրոմբոզ առաջացնել, սակայն «խիստ հազվադեպ»: Ըստ Forbes-ի՝ ընդհանուր առմամբ՝ 158 մարդ է տուժել Oxford-AstraZeneca պատվաստանյութից, և Բրիտանիայի կառավարությունը նրանցից յուրաքանչյուրին վճարել է 150 000 դոլար փոխհատուցում։ «Աստրա Զենեկա»-ն առաջիններից մեկն էր, որ մշակել էր COVID-19-ի իր պատվաստանյութը:
2022թ․ մարտին ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Միացյալ Թագավորության կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել «Աստրա Զենեկա» պատվաստանյութի ավելի քան 25 հազար դեղաչափ։
Կառավարությունը կփոխհատուցի զոհվածների, անհետ կորածների ծնողների՝ փոխնակ մոր ծառայությունից 2-րդ անգամ օգտվելու ծախսերը
ՀՀ կառավարությունը կփոխհատուցի զոհված և դատական կարգով անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողների՝ փոխնակ մոր ծառայություններից երկրորդ անգամ օգտվելու ծախսերը։ Նախագծին...