Մայիսի 19-ին «Թալին» բժշկական կենտրոնում 29-ամյա կին է մահացել, գրում է Shamshyan.com-ը։
Ըստ ԶԼՄ-ի՝ ահազանգով դեպքի վայր ժամանակ ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ Անահիտ Գ.-ն է, որը հիվանդանոցում «արտարգանդային վիրահատություն» է ունեցել։
«Ժամը 12:30-ի սահմաններում նրա ինքնազգացողությունը վատացել է, որից հետո նա մահացել է։ Երիտասարդ կնոջ մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին»,- գրել է կայքը՝ տեղեկացնելով, որ ԲԿ-ում լարված իրավիճակ է։
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ մահացածը նշված բժշկական կենտրոնում ստացիոնար բուժօգնություն էր ստանում, ունի 3 երեխա՝ 2 աղջիկ և 1 տղա։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։