ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այս պահին կա 16 հաստատություն, որտեղ պահվում են այն պացիենտները, որոնց թեստի արդյունքները դրական են, բայց թեթև վիճակում են գտնվում և այն քաղաքացիները, որոնք շփվել են հաստատված կոնտակտների հետ։
Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Հայաստանում 9 բժշկական հաստատություն զբաղվում են միայն կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժմամբ։
Թորոսյանի խոսքով՝ դրանք են՝ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։
«Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածների թվերի մեծացումը, որոշում է կայացվել ՀՀ ամենամեծ բժշկական կենտրոնը՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը պետք է նույնպես զբաղվի այս գործով»,- նշել է Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ օրվա ընթաքում ԲԿ֊ն ամբողջությամբ կդատարկվի, այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ բժշկական կենտրոններ, ինչը դեռ երկար ժամանակ թույլ կտա, որ ունենան բավարար մահճակալային ֆոնդ, որպեսզի բոլոր պացիենտները հոսպիտալացվեն։
«Թեթև սիմպտոմներ ունեցող պացիենտները կտեղափոխվեն մեկուսացման այլ վայրեր , հյուրանոցներ և այլն»,- տեղեկացրեց Արսեն Թորոսյանը։