Հայաստանում կենցաղային այրվածքների տարեկան շուրջ 3000 դեպք է գրանցվում, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր Ֆեյսբուքյան էջում:
«700-800-ն ստացիոնար բուժում է պահանջում, մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի մոտ պատճառը կենցաղային այրվածքն է»,- գրել է նախարարը։
Նա հորդորել է երեխաների համար ապահովել անվտանգ միջավայր, հեռու պահել նրանց տաքացնող սարքերից ու իրերից:
«Ակնկալում եմ ձեր աջակցությունը՝ այս վիճակագրությունը նվազեցնելու հարցում»,- նշել է Ավանեսյանը:
Նախարարը տեղադրել է այրվածքի դեպքում առաջին բուժօգնության կանոնները և հորդորել հարցերի դեպքում կապ հաստատել նախարարության հետ։