Սննդաբանն անվանել է այն մթերքները, որոնք նպաստում են առողջ քնին: Ըստ մասնագետի՝ մթերքները, ինչպիսիք են հանքային ջուրը, հունական մածունը, մրգերը և ընկույզը, կարող են օգնել ձեզ ավելի լավ քնել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մագնեզիումով հարուստ հանքային ջուրը կօգնի ավելի խորը և հանգիստ քուն ապահովել։ Մագնեզիումն օգնում է ազատվել լարվածությունից և նվազեցնում է սթրեսի հորմոնները:
Հունական յոգուրտը պարունակում է կազեին սպիտակուց, որն օգնում է բարձրացնել արյան մեջ ամինաթթուների մակարդակը: Սա օգնում է ձեզ հանգստանալ երեկոյան, ինչպես նաև ազդում է գիշերվա ընթացքում մկանների վերականգնման վրա:
«Ընկույզներն ու սերմերը պարունակում են տրիպտոֆան ամինաթթու, որը սերոտոնինի և մելատոնինի նախադրյալն է, որոնք պատասխանատու են քնի որակի համար»,- նշում է Կարլի Գարսիան:
Տրիպտոֆանն առկա է նաև որոշ մրգերի մեջ: Բացի այդ, կալիումը, որն առկա է, օրինակ, բանանի մեջ, օգնում է թուլացնել մկանները և նվազեցնում գիշերային ցավերի վտանգը: