Շտապօգնության ծառայության 103 հեռախոսահամարի կապը վերականգնվել է, տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«103 շտապօգնության ծառայության հեռախոսահամարի կապը վերականգնվել է»,- գրել է նա։
Խոսնակը կապի խափանման մասին հայտնել էր 8 ժամ առաջ՝ հորդորելով անհրաժեշտության դեպքում զանգահարել 911։ «103-ի փոխարեն կարելի է զանգահարել 911, որտեղից կանչը կփոխանցվի շտապօգնությանը»,- մանրամասնել էր նա։