Վրաերթի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Վանաձորի ԲԿ տեղափոխված երեխայի վիճակը կայունացել է, հայտնել է բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։
ԲԿ-ից մանրամասնել են, որ հուլիսի 26-ին ծայրահեղ ծանր վիճակում Տաշիրի բժշկական կենտրոնից շտապ բուժօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 5-ամյա երեխա՝ պոլիտրավմա ախտորոշմամբ:
«Ընդունման պահին երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ունեցել է ներքին արյունահոսություն: Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, հեռացվել է փայծաղը, դադարեցվել է արյունահոսությունը: Բժիշկներին հաջողվել է երեխայի վիճակը կայունացնել»,- հայտնել են ԲԿ-ից:
Բժշկական կենտրոնից նաև նշել են, որ օգնություն ցուցաբերելուց հետո հետագա նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով փոքրիկը ռեանոմոբիլով տեղափոխվել է Երևան: