Գիտնականները եզրակացրել են, որ գլոբալ տաքացման ֆոնին համաճարակներն աճել են և կա ավելի ծանր համաճարակների ռիսկ, գրում է Nature ամսագիրը։
Nature-ը հրապարակել է հիվանդությունների տարածման վրա երկրի միջին ջերմաստիճանի բարձրացման ազդեցության ուսումնասիրության արդյունքները: Նյութում նշվում է, որ ուսումնասիրված երկրներում ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է համաճարակների ավելի ծանր բռնկումներին։
Վերլուծությունն իրականացրել են Փրինսթոնի համալսարանի, Ջոնս Հոփքինսի համալսարանի և Բրաունի համալսարանի շրջակա միջավայրի հետազոտողները և համաճարակաբանները: Նրանք դիտարկվել են, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում ամառային շրջանում հիվանդությունների ակտիվ տարածման վրա։
«Համաճարակները կարող են աճել 40%-ով՝ պայմանավորված կլիմայի փոփոխությամբ»,- ասված է հրապարակման մեջ։