Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել օգոստոսի 11-ին Հերացի փողոցում տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին։
«Հերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ է հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Տուժածներից 2-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8-ինը` միջին ծանրության»,- տեղեկացրել են ԱՆ-ից։
8 քաղաքացի անցնում է համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվի, հավելել են գերատեսչությունից։
ՆԳՆ-ն օգոստոսի 11-ի հայտնել էր, որ Հերացի փողոցում ավտովթարի հետևանքով, նախնական տվյալներով, 20 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոններ։ Պարզվել էր, որ ցորենով բեռնված բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտարարել էր 17 տուժածի մասին։