Երևանի Հերացի փողոցում օգոստոսի 11-ին տեղի ունեցած վթարից տուժած 9 քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության»,- հավելել են ՆԳՆ-ից։
ՆԳՆ-ն օգոստոսի 11-ի հայտնել էր, որ ցորենով բեռնված բեռնատարը բախվել էր թիվ 36 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ավելի ուշ ԱՆ-ն տեղեկացրել էր, որ հոսպիտալացվել է 18 քաղաքացի, որոնցից 2-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8-ինը` միջին ծանրության։ Քննչական կոմիտեն վթարի դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։