ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» ներկայացրել է ուղեցույց, թե ինչպե՞ս խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից։
ՀՎԿԱԿ-ը խորհուրդ է տալիս՝
1․Սահմանափակել մթնշաղին մինչև լուսաբաց դրսում անցկացրած ժամանակը, երբ մոծակներն ավելի ակտիվ են
2․ Ձեռք չտալ սատկած թռչուններին
3․ Կրել երկարաթև հագուստ
4․ Հեռացնել տան շրջակայքում առկա ջրականգերը՝ մոծակների բազմացումը կանխելու համար
5․ Օգտագործել դռան և պատուհանի համար հակամիջատային ցանց
6․ Օգտագործել միջատավանիչ միջոցներ
7․ Խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից
8․ Կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ՝ հիվանդ կենդանիների հետ շփման, սպանդի և մսեղիքի մշակման ընթացքում։
Օգոստոսի 19-ին ԱՆ-ն հայտնել էր, որ Հայաստանում գրանցվել էր Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու դեպք, որը փոխանցվել էր մոծակի խայթոցի միջոցով։ Օգոստոսի 21-ի դրությամբ՝ ՀՀ-ում առկա էր 58 հոսպիտալացված հիվանդ, որոնցից 4-ը՝ ծանր վիճակում։