Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հաստատված դեպքերի թիվն օգոստոսի 23-ի դրությամբ գերազանցել է 70-ը, տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
ՀՎԿԱԿ տվյալներով՝ օգոստոսի 23-ի՝ ժամը 16։40-ի դրությամբ, Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հաստատված դեպքերը 75-ն են։
Օգոստոսի 19-ին ԱՆ-ն հայտնել էր, որ Հայաստանում գրանցվել էր Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու դեպք, որը փոխանցվել էր մոծակի խայթոցի միջոցով։ Օգոստոսի 21-ի դրությամբ՝ ՀՀ-ում հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել էր 58-ի, որոնցից 4-ի վիճակը ծանր էր։ Օգոստոսի 23-ին կենտրոնը ներկայացրել էր ուղեցույց, թե ինչպե՞ս խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից։