Վեյպերի և էլեկտրոնային սիգարետի օգտագործման հետևանքով առաջացող Evali թոքային հիվանդությունը շատ նման է Covid-19-ին, հայտնել է ՌԴ առողջապահության նախարարությունը։
Գերատեսչությունը նշել է, որ ի տարբերություն կորոնավիրուսի` Evali-ի առաջին ախտանշաններից մեկը մարդու մարսողական համակարգի խանգարումն է:
«Ջերմություն, ընդհանուր թուլություն, հազ ու շնչարգելություն և, ամենակարևորը, ծխողի թոքերի պաթոլոգիական փոփոխություններ, որոնք հեշտությամբ հայտնաբերվում են համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Ռոսստատի» տվյալներով՝ 2009-2023 թվականներին Ռուսաստանում ծխողների թիվը 41%-ից նվազել է մինչև 30%-ի, նշել է գերատեսչությունը։