Հայաստանում մինչ օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության 108 դեպք, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ բոլոր մարզերում իրականացվում են հակահամաճարակային տեղեկատվական աշխատանքներ։
«Այս պահին նվազման տեմպը բավարար չէ, ուստի առաջիկա ամսվա ընթացքում կշարունակենք ակտիվ պահել աշխատանքների տեմպը, որպեսզի սեզոնին համընթաց՝ նվազում ապահովենք»,- նշել է Ավանեսյանը։
Նախարարը մտահոգիչ է համարել հիվանդությունը, քանի որ դեպքերը երկար տարիների ընացքում առաջին անգամ ակտիվացել են աշխարհի բոլոր երկրներում, ադ թվում՝ Հայաստանում։
«Շատ կարևոր ենք համարում, որ հենց սկզբնական փուլում պատշաճ կերպով թեստավորումը և հիվանդության ախտանշանների բուժման արձանագրություններն ադապտացվել և ներդրվել են և, իհարկե, ամեն բան անում ենք, որ թվերի աճ չունենանք»,- ընդգծել է Ավանեսյանը։
Ինչ վերաբերում է հիվանդությունից մահացության դեպքերին, նախարարը նշել է, որ դրանք 3-ը չեն, այլ 2-ը։
«Առաջիկա ուրբաթ օրը կհրապարակենք նոր՝ ամփոփ տվյալները և կտեսնենք վիճակագրությունը»,- հավելել է նա։
Ավանեսյանը նաև նշել է, որ զգուշության տեսանկյունից պետք է դիտարկել Արարատի, Արմավիր մարզերը, սակայն պետք չէ բացառել Երևանն ու մյուս մարզերը։
Օգոստոսի 30-ի դրությամբ՝ Հայաստանում հայտնաբերվել էր տենդի 92 դեպք։ Օգոստոսի 23-ին կենտրոնը ներկայացրել էր ուղեցույց, թե ինչպե՞ս խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Պատին սոսնձված բանանը վաճառվել է ավելի քան 6 մլն դոլարով
Նոյեմբերի 20-ին պատին սոսնձված բանանը՝ Сomedian-ը, Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով, գրում է Associated Press-ը։ Նշվում է,...