Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Ուիլյամի կինը` դքսուհի Քեյթ Միդլթոնն ավարտել է քիմիաթերապիան և կենտրոնացած է լիարժեք բուժման վրա, հայտնում է Politico-ն։
Միդլթոնը մարտ ամսին հայտնել էր, որ բուժվում է քաղցկեղից և սկսել է «կանխարգելիչ քիմիաթերապիայի» կուրս։ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը չի բացահայտել քաղցկեղի բնույթը:
Հրապարակված նոր հայտարարության մեջ Ուելսի արքայադուստրը նշել է, որ, չնայած ավարտել է քիմիաթերապիան, իր ուղին դեպի բուժում և լիարժեք վերականգնում երկար է։
Նա ասել է, որ «անհամբերությամբ սպասում է աշխատանքի վերադառնալուն և առաջիկա ամիսներին ևս մի քանի հանրային միջոցառումների մասնակցելուն»: