Վերջին շաբաթում՝ նախորդ շաբաթվա համեմատ, 22,5%-ով աճել է կորոնավիրուսով վարակվածության թիվը, հայտնել է Առողջապահության նախարարությունը։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրված դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 31%-ով:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 7 օրվա ընթացքում սուր շնչառական հիվանդությունների դեպքերը նախորդ շաբաթվա համեմատ աճել են 1,2 անգամ, ինչը համահունչ է սեզոնի նշված ժամանակահատվածին։ Դեպքերի 71%-ը կազմում են մինչև 18 տարեկան անձինք, նշել է ԱՆ-ն։