Բջջային նոր հավելվածի շնորհիվ Երևանում շտապօգնության ծառայությունը կարողանում է 100%-ով սպասարկել ստացված ահազանգերը, և ոչ մի հաղորդագրություն անպատասխան չի մնում, հայտնել են քաղաքապետարանից։
Գերատեսչությունից մանրամասնել են, որ նոր համակարգը հնարավորություն է տալիս շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացնել էլեկտրոնային եղանակով և ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում։
Քաղաքապետարանի տվյալներով՝ ընկերությունն սկսել է շահութաբեր աշխատել, և եթե 2023թ. հունիսին «Շտապբուժօգնություն»-ն ուներ 75 մլն դրամի պակասուրդ, ապա այս տարի մոտավորապես նույն չափով ավելցուկ ունի: