Մասնագետները պարզել են, թե ինչպես են տարբեր բանջարեղեններն ազդում արյան ճնշման ցուցանիշների վրա, գրում է Doctorpiter-ը։
Նրանք պարզել են, որ որոշ մթերքներ օգտագործելուց հետո մասնակիցների վիճակը բարելավվել է անգամ մեկ օր անց։
Երկու շաբաթվա ընթացքում մասնակիցները հետևել են հատուկ սննդակարգի։ Ոմանք սննդակարգին ավելացրել են բանջարեղենի լայն տեսականի, իսկ մյուսները՝ միայն խաչածաղկավոր բանջարեղեն։ Արդյունքում խաչածաղկավոր բանջարեղեն օգտագործող մարդկանց արյան ճնշումը նվազել է:
Բանջարեղենի այդ 7 տեսակներն են կաղամբը (սպիտակ, գունավոր, բրյուսելյան, բրոկկոլի), շաղգամը, ռուկոլան, սպանախը, բողկը, կրեսսը, կարմիր բողկը։