Մանդարինն արգելված է վաղ տարիքի երեխաների համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան:
«Մանդարինները չեն օգտագործվում փոքր տարիքի երեխաների սննդի մեջ, քանի որ այդ տարիքում ցիտրուսային մրգերի նույնիսկ շատ փոքր օգտագործումը կարող է առաջացնել արտահայտված ալերգիկ ռեակցիա»,- պատմել է սննդաբանը։
Նրա խոսքով՝ մանդարինի օգտագործումը խրախուսելի չէ նաև տարբեր ալերգիկ ռեակցիաների հակված մարդկանց, ինչպես նաև հղի կանանց համար, եթե կան ալերգիկ ռեակցիաներ։
Սննդաբանը հավելել է, որ մանդարինը խորհուրդ չի տրվում ուտել աղեստամոքսային տրակտի որոշ հիվանդությունների դեպքում, հատկապես դրանց սրացման ժամանակ: Բացի այդ, նրա դիտարկմամբ, տարբեր քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ նախքան ցիտրուսային մրգեր օգտագործելը, պետք է խորհրդակցեն բժշկի հետ։