Կառավարության որոշմամբ՝ Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն աշխատողների նկատմամբ պարտավորությունների կատարմանը, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
«Բժշկական այս կենտրոնի ֆինանսական առողջացման ծրագիրը գտնվում է մեր անմիջական վերահսկողության տակ»,- նշվում Է գերատեսչության ներկայացուցչի հաղորդագրության մեջ:
Այսօր ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր ԲԿ-ի աշխատակիցների բողոքի ակցիայի մասին: Առողջապահության նախարարությունը Armenia Today-ին հայտնել էր, որ գումարները չեն վճարվել մարզպետարանի սխալ կառավարման հետևանքով, սակայն նախարարը հնարավորինն անում է այդ հարցը լուծելու համար։