Վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության 29 դեպք է գրանցվել, Armenia Today-ին հայտնեց ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես շրջանառվում է կորոնավիրուսի օմիկրոնի ենթատեսակը»,- ասաց նա։
Ծատրյանը հավելեց, որ այս պահին Հայաստանում առկա է կորոնավիրուսի և սուր շնչառական վարակների միջին վիճակագրություն։