Չինաստանում մետապնևմովիրուսի (hMPV) բռնկում է տեղի ունեցել, հայտնել է Daily Star-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ վարակը զգալի ծանրաբեռնվածություն է ստեղծել երկրի առողջապահական համակարգի վրա։ Նշվում է, որ վիրուսը СOVID-19-ի և գրիպի նման ախտանիշներ ունի և ազդում է թոքերի վրա:
Պարբերականը տեղեկացրել է, որ վիրուսակիրները հիվանդանոցներ են ընդունվում դողով, հազով, կոկորդի ցավով, ինչպես նաև թուլությամբ ու գլխապտույտով:
Ըստ ուսումնասիրությունների՝ վիրուսը տարածվում է նաև Մեծ Բրիտանիայում։