Հունվարի 6-ին Ապարան-Երևան երթուղու Gazel մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով 8 հոսպիտալացված քաղաքացիներից 4-ը դուրս են գրվել հիվանդանոցից, Armenia Today-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
««Ապարանի» ԲԿ է դիմել 7 տուժած, որից 2-ը՝ երեխաներ։ Երեխաներն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ Հոսպիտալացվել է 5 մեծահասակ, որոնցից 2 դուրս է գրվել, 3-ը շարունակում են գտնվել ԲԿ-ում՝ բժիշկների հսկողության տակ, բայց որևէ լուրջ բան չկա։ Երբ Ննանց վիճակը մի փոքր կայունանա, դուրս կգրվեն»,- մանրամասնել է խոսնակը։
Ծատրյանը հավելել է, որ մեկ տուժած էլ հոսպիտալացվել է «Աշտարակի» ԲԿ-ում։
Հունվարի 6-ին Ապարան-Երևան երթուղու Gazel-ի վթարի հետևանքով 8 հոսպիտալացված քաղաքացիներից 4-ը դուրս են գրվել հիվանդանոցից, Armenia Today-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
««Ապարանի» ԲԿ է դիմել 7 տուժած, որից 2-ը՝ երեխաներ։ Երեխաներն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ Հոսպիտալացվել է 5 մեծահասակ, որոնցից 2 դուրս է գրվել, 3-ը շարունակում են գտնվել ԲԿ-ում՝ բժիշկների հսկողության տակ, բայց որևէ լուրջ բան չկա։ Երբ Ննանց վիճակը մի փոքր կայունանա, դուրս կգրվեն»,- մանրամասնել է խոսնակը։
Ծատրյանը հավելել է, որ մեկ տուժած էլ հոսպիտալացվել է «Աշտարակի» ԲԿ-ում։
««Աշտարակի» ԲԿ-ում հոսպիտալացված տուժածի վիճակը բավարար է, առաջիկա ժամերին դուրս կգրվի։ Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժածներ չկան»,- հստակեցրել է խոսնակը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացրել էր, որ հունվարի 6-ին՝ ժամը 13:52-ին՝ Արտաշավան գյուղի Տառերի Պուրակ հուշարձանի մոտակայքում վթարի է ենթարկվել Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel մակնիշի ավտոմեքենան։ Նախնական տվյալներով՝ GAZel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։ Shamshyan.com-ը հայտնել էր 13 տուժածի մասին։