Երևանում այսօր՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 09։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ում հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը, պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։