Երևանում վանդալիզմի ակտ է իրականացվել Ղարաբաղյան շարժման առաջնորդներից Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիտիի նկատմամբ։
Այս մասին հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։ Շենքը, որի վրա պատկերված է գրաֆիտին, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Թումանյան փողոցում։
Ընդ որում, շենքի պարագծով բացակայում են տեսահսկման տեսախցիկները, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ ֆիքսել վանդալներին։