Տանձավեր-Շուռնուխ նոր կառուցվող ճանապարհի 6-րդ կմ-ում շինարարական աշխատանքներ կատարելիս վնասվել է գազատար խողովակը։ Այժմ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այսօր տեղեկացրել է, որ վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։ Դեպքը տեղի է ունեցել այսօր, ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում։