Ապրիլի 7-ին, ժամը 20։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը երկկողմանի փակվել է, հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 11-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհահատվածը երթևեկելի է։
Քարաթափման հետևանքով վնասվել են «BMW» (վարորդ՝ Հ․ Խ․) և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Է․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։