Երեկ տեղի ունեցած կրակոցներից տուժած քաղաքացիներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը։
«Քիչ առաջ տեղեկացա Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին: Այս պահի դրությամբ՝ կա մեկ զոհված և վեց վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է»,- գրել է Վանեցյանը:
«Սպասում եմ իրավապահների գործողություններին և արձագանքին»,- ավելացրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ է տեղափոխվել 7 քաղաքացի: