Նորավանք վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել։ Այս մասին հայտնում է զբոսավար Յաշա Սոլոմոնյանը։
«Ունի լուրջ վնասվածքներ ոտքերի շրջանում (կարծես թե բաց կոտրվածք է, մկանային հյուսվածքների վնասումով ու արյունահոսությամբ), ժամանել է շտապօգնության բրիգադ և նրան տեղափոխել Եղեգնաձորի ԲԿ»,- նշել է նա։
Ըստ Սոլոմոնյանի՝ տարիներ շարունակ այս խնդրի մասին բարձրաձայնվել է։
«Armenian Association of Professional Tourist Guides / AAPTG-ը խնդրի մասին ժամանակին բաց նամակով դիմել էր պատկան մարմիններին, սակայն ձայն բարբառո հանապատի։ Ավելին, թեմի որոշմամբ տարիներ առաջ բերեցին, ճոպան մեխեցին աստիճանների երկայնքով՝ վնասելով եկեղեցու պատերն ու ավելի խրախուսելով լայն մասսաների վերուվարը նեղլիկ աստիճաններով։
Սա ակնհայտ բարձիթողի վերաբերմունք է միջնադարյան հուշարձանի հանդեպ և թքած ունենալու նուրբ արվեստ մարդկանց կյանքի ու առողջության հանդեպ։ Սրան վերջ պետք է տրվի», – նշել է Սոլոմոնյանի և իր գրառման մեջ նշել նշել պատկան պետական մարմինների Facebook-յան էջերը։