Կառավարությունը 1.2 մլրդ դրամ է հատկացրել հրդեհների մարման հատուկ տեխնիկայի գնման համար։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը։
«Գումարի մի հատվածը կուղղվի կապիտալ ծախսերին, իսկ մեծ մասը՝ մոտ 870 մլն դրամը կուղղվի հատուկ և փրկարարական տեխնիկայի գնմանը։ Մենք փորձարկել ենք նաև ուղղաթիռներով հրդեշիջման աշխատանքները»,-նշել է նախարարը։
Անդրադառնալկով ռումբերի մասին ահազանգերի հաճախակիացմանը, Փամբուխչյանը նշեց, որ իրավապահ մարմինները պետք խիստ պատիժներ սահմանեն կեղծ ահազանգեր տվողների նկատմամբ։
Երկրաշարժերի հաճախակիացման հետ կապված Փամբուխչյանը նշեց, որ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային» ՊՈԱԿ-ում կան բավականին պատրաստված մասնագետներ, ովքեր 24-ժամյա աշխատանքներ են տանում և մոնիթորինգ են իրականացնում ստորգետնյա ջրերի և այլ հոսանքների վերաբերյալ։ «Մենք պետք է հանրային իրազեկվածությունը բարձրացնենք, մարդկությունը դեռևս չի գտել երկրաշարժերի ճշգրիտ կանխատեսման ժամկետները», – նշեց նախարարը։ Ինչ վերաբերում է ներկայումս լայն թափով ընթացող շինարարական աշխատանքներին, Փամբուխչյանը հայտնեց, որ սեյսմիկ տեսանկյունից այդ շենքերը բավականին ամուր են։