Օգոստոսի 5-ին մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 80 ՏՏ 008 համարանիշի ավտոմեքենան Աճառյան փողոցով ընթանալիս Առինջի կամարի մոտ կրակոցներ է արձակել, ապա մտել է Առինջ գյուղ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները հետապնդել են Toyota Land Cruiser-ը, որը մոտ 1-1,5 կմ փախնելով՝ այնուամենայնիվ չի կարողացել ճողոպրել պարեկներից: Պարեկները կարողացել են 2 հոգու վնասազերծել, իսկ 2 կամ 3 հոգի էլ, որոնց թիվը ճշտվում է, դիմել են փախուստի:
Նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված մոտ 14 հատ պարկուճ: Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, բերման ենթարկվածների, փախուստի դիմած անձանց ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած անձանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Ադրբեջանական ինքնաթիռի ավիավթարից 32 ողջ մնացած կա
Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում Բաքվից Գրոզնի ուղևորվող ադրբեջանական ինքնաթիռի ավիավթարից, նախնական տվյալներով, ողջ է մնացել 32 մարդ, որը վերջնական թիվ...