Պայթյունի հետևանքով 14 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Շտապօգնություն ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին։
Նա հայտնեց նաև, որ տուժածներից 3-ն անչափահասներ են, որոնք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ ԱԻՆ-ից 20 վիրավորի և 1 զոհի մասին են հայտնել։