«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարար Արմեն Բամբուխչյանը։
Նա հայտնեց, որ զոհերից 2 կին է, մեկը տղամարդ։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Այս պահին 61 տուժածի մասին է հայտնի։