ԱԻՆ աշխատակիցները ողջ գիշեր աշխատելու են։ Պետք է փլատակների տակից քաղաքացիներին դուրս բերվեն, ինչպես նաև հսկվի հրդեհի մարման աշխատանքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարար Արմեն Բամբուխչյանը։
Նախարարը հայտնեց, որ պայթյունի կենտրոնին դեռևս չի լինում մոտենալ, քանի որ կա փլուզման վտանգ։
«Այս պահին տեղեկատվություն ունենք, որ 5 տարեկան երեխան և նրա հղի մայրն անհետ կորած են։ Ընդհանուր 20 քաղաքացու կորելու մասին ահազանգ ունենք»,-նշեց նա։
Փամբուխչյանը հայտնեց, որ 7 փրկարար ծխահարվել է։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Այս պահին 61 տուժածի և 3 զոհի մասին է հայտնի։