Ներկա պահին մենք ունենք փաստացի երկու անհետ կորած, 16 հայտնաբերված դի, որից 1-ի ինքնությունը պարզված չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Նա նշեց, որ եթե հայտնաբերված քաղաքացիների մեկի ինքնությունը ճանաչվի, հնարավոր է մնա մեկ անհետ կորած։
«Քաղաքացիների որոնման աշխատանքները շարունակվում են ետնամասում և այն հատվածում, որը որ չի փլուզվել։ Մենք 15։40-ի տվել ենք հրդեհի ամբողջական մարում։ Տեղ-տեղ իրականցվում են հովացման աշխատանքներ, զուգահեռ իրականցվում է որոնողափրկարարական աշխատանք»,-նշեց Փամբուխչյանը։
Նախարարի փոխանցմամբ՝ փայթյունի հատվածի և շենքի հատակագծի հետ կապված իրենց հարցերի պատասխանները ստացել են։ «Ներսի հատվածի 50-60 տոկոսի մաքրման աշխատանքներ են իրականցվել։ Նախնական մինչև 4 տոննա հրավտանգ նյութեր են եղել»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ ներկայումս պայթուցիկ նյութեր գրեթե չկան՝ ամբողջությամբ այրվել են այդ նյութերը։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: