Սեպտեմբերի 1-ին, ժամը 08։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1981 թ․), «Mercedes-Benz Brabus» (վարորդ` Ա. Ք., ծնված 1994 թ․), «Toyota Corolla» (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1991 թ․) և «Kia Optima» (վարորդ՝ Կ․ Ղ․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, իսկ «Mercedes-Benz Brabus» մակնիշի ավտոմեքենան՝ կողաշրջվել։
«Toyota Corolla» և «Kia Optima» մակնիշների ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, իսկ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Լ․-ն (ծնված 2014 թ․)՝ «Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ ուղղել շրջված ավտոմեքենաները։