Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժած 10-ը քաղաքացի տեղափոխվել է «Ապարանի», «Արմենիա», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ նրանցից մեկը վիրահատվում է, 3-ը հետազոտությունների փուլում են, իսկ մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածները բժշկական կենտրոններ են տեղափոխվել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ բախվել են Արթիկ-Երևան մարդատար միկրոավտոբուսն ու Opel-ը․ 10 քաղաքացի տեղափոխվել էր հիվանդանոց։