Արշակոիմնյաց պողոտայում այսօր առավոտյան բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 10։23-ին, մարվել՝ 13։14-ին։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, երկու ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։