Երևանի քաղաքապետարանը թույլատրել է քանդել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից կիսափլուզված շենքը: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լևոն Սարդարյանը՝ նշելով, որ քանդման աշխատանքով կզբաղվի մասնավոր ընկերությունը:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքները և ֆիզիկապես տուժած քաղաքացիները ֆինանսական աջակցություն կստանան։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի էր ունեցել պայթուն, որի հետևանքով 16 մարդ մահացել էր, ավելի քան 60 քաղաքացիներ ստացել էին մարմնական տարբեր վնասվածքներ: