Ռուսաստանյան Կոստրոմայի «Պոլիգոն» գիշերային ակումբ-սրճարանում բռնկված խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 15-ի։ Այս մասին շաբաթ օրը TACC-ին հայտնել են արտակարգ Իրավիճակների ծառայություններում։
«Վերջին տվյալներով՝ հրդեհի զոհ է դարձել 15 մարդ, փլատակների ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել է ևս երկու մահացածի դի»,- ասել է աղբյուրը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհի հետեւանքով 13 մարդ է զոհվել։
Սրճարանում բռնկված հրդեհի հետևանքով տանիքը փլուզվել է ողջ տարածքում՝ 3,5 հազար քառակուսի մետր: