ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թվիթերի գրառմամբ ցավակցել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուին՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի առթիվ։
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահացու պայթյունի զոհերի ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Միրզոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 13-ին պայթյուն է որոտացել Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ կա ձերբակալված։ Վերջին տվյալների համաձայն՝ հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Նրա խոսքով՝ 50 տուժած դուրս է գրվել հիվանդանոցներից, 5-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից երկուսի վիճակը ծանր է։