ԵԱՀԿ նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարճատև զրույց է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի գործընկերներ Մևլութ Չավուշօղլուի և Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախ՝ Միրզոյանի և Չավուշօղլուի միջև զրույց է տեղի ունեցել, ապա խոսակցությանը միացել է Բայրամովը, նշում են հրապարակումները։ Մի քանի րոպե տևած նախարարական քննարկումների թեմաները չհստակեցվեցին։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Միրզոյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Լոձ քաղաք, որտեղ մի շարք հանդիպումներ կունենա։
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։ Այսպես էր արձագանքել ՀՀ ԱԳՆ-ն այս բովանդակության հրապարակումներին։
«Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։
Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են»,- ասված է հաղորդագրության մեջ։