Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք ընկած հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի, երեք մարդ զոհվել է: Այս մասին այսօր հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական տեղեկատվությանը:
Նախնական գնահատականների համաձայն՝ երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքի և ավելի քան 70 գյուղի, ավերվել է շինությունների 20-50 տոկոսը:
Ավելի ուշ Tasnim գործակալությունը հայտնել է, որ տուժածների թիվը հասել է 973-ի:
Հիշեցնենք, որ երեկ Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Սյունիքի մարզում՝ 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում՝ 3-4 բալ, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։