Իտալիայի իշխանությունները նախազգուշացրել են երկրի հարավում ցունամիի վտանգի մասին՝ կապված փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետ, հայտնում է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։
Նրանց խորհուրդ է տրվել հեռու մնալ ափամերձ գոտուց, հասնել մոտակա բլուր և հետևել տեղական իշխանությունների ցուցումներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ, ավերվել են հարյուրից ավելի շինություններ։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 4։17-ին՝ Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու։
Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թվում կան նաև հայեր։