Դերասան և հաղորդավար Ռաֆայել Երանոսյանը փետրվարի 21-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարից հետո խոսել է իր առողջական վիճակի մասին։ Նա Ինստագրամի սթորի բաժնում անդրադարձել է միջադեպին՝ նշելով, որ ամեն ինչ նորմալ է։
«Սիրելի հետևորդներ, զգացված եմ Ձեր ուշադրության և անհանգստության համար։ Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, ես և մյուս մեքենայի վարորդն ու ուղևորները ողջ և առողջ ենք։ Աստված բոլորիս պահապան»,- գրել է Երանոսյանը՝ հավելելով, որ «Ինչ լինում է, թող ժեշտին լինի։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Երևան-Արմավիր ավտոճանապարհի 36 կմ հատվածում, Մեծամորի վարչական տարածքում բախվել էին Toyota CRH և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «06»-ի վարորդին ու ուղևորին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, ապա նրանք տեղափոխվել էին «Արմավիր» ԲԿ։ «Մեծամոր» բժշկական կենտրոն բժշկական հետազոտման նպատակով դիմել էր նաև Toyota-ի վարորդը, որը դերասան ու հաղորդավար Ռաֆայել Երանոսյանն էր։