«Կապան» ԲԿ բուժօգնության տեղափոխված հիվանդներից մեկի հարազատները ծեծել են հերթապահ բժշկին և շտապօգնության մեքենայի վարորդին։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 25-ին՝ հիվանդանոցի ընդունարանում։ Խուլիգանություն հետևանքով բժշկն ու վարորդն ստացել են մարմնական վնասվածք:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խուլիգանությունը կատարել են կապանցի 31 և 30 տարեկան երկու երիտասարդներ: Նրանք հայտնաբերվել և ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Նշվում է, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին: