Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 17։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Սևակ Ղ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել «ԷԼ ՊԻ ՋԻ Էներջի» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի պատին, ապա՝ բախվել քարերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Արման Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Պարզվել է, որ վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։ Վթարի փաստով 8-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։